211652_close_icon
views-count7377 դիտում article-date 13:58 16-01-2019

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքին վերաբերվող հարցին, հայտնում է[url=https://www.aravot.am/2019/01/16/1009847/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR32hFcHiakre0zv7jnsvbDJz3GtYqZZvlZVXoN-drbj0rHcfD11DjH4UmI] aravot.am[/url]-ը։ Ըստ նրա, Միքայել Մինասյանի լավ դեսպան լինելու մասին փաստում է Ցեղասպանության 100 ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, եւ վերջապես, Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան: «Իշխանությունները որոշել են, որ նա այլեւս չպետք է շարունակի իր պաշտոնավարումը. հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը եւ Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները դրական իմաստով կխորանան»,- ասաց Արման Բաբաջանյանը: Այս հայտարարությունների համար առիթ հանդիսացավ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպը`Արման Բաբաջանյանի` ՀՀ դեսպանների մասին ունեցած սուր ելույթից հետո: Հիշեցնենք, ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ Արման Բաբաջանյանը խոսեց ՀՀ դեսպանների վատ աշխատանքի մասին: Ի թիվս այլոց, հնչեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը: Նրա որդին`ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը ռեպլիկ նետեց եւ դուրս եկավ դահլիճից: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/01/16/1009847/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR32hFcHiakre0zv7jnsvbDJz3GtYqZZvlZVXoN-drbj0rHcfD11DjH4UmI]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր