211652_close_icon
views-count1633 դիտում article-date 10:17 16-01-2019

Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: ԱԺ այսօրվա նիստում շարունակվելու է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկությունը, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումն ու կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Հիշեցնենք, որ հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն ու Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր