211652_close_icon
views-count1695 դիտում article-date 10:13 16-01-2019

Մեկնարկել է համայնքների «խելացի» կառավարմանն ու թափանցիկ գործելաոճին նպատող «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման («ՀամաԶարկ») կոալիցիայի համար մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակը կոալիցիայի կարողությունների զարգացումն է: «ՀամաԶարկ» կոալիցիան ստեղծվել է 2018թ-ի հոկտեմբերի 5-ին՝ միավորելով Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 34 ՔՀԿ-ներ՝ զարգացած, «խելացի» ու մասնակցային սկզբունքով կառավարվող համայնքների ստեղծման գաղափարի շուրջ: Կոալիցիան ձևավորվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված մեկ այլ դրամաշնորհով իրականացվող «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ հետ ձևավորած կոնսորցիումի միջոցով: Կոալիցիան նպատակ ունի բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանն ու ամրապնդմանը, հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը համայնքային կառավարման գործում, զարգացնել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և համայնքային ծրագրերի իրականացման ՔՀԿ-ների կարողությունները, նպաստել տեղական ինքնակառավարման բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը, նպաստել ՏԻՄ-երի հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը: Մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «ՀամաԶարկ»-ի և դրա անդամ կառույցների կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ ՀՀ ամբողջ տարածքում խոշորացված համայնքների գործունեության բարելավմանը: Ծրագիրն ունի նաև առանձնահատուկ նպատակներ, մասնավորապես՝ ստեղծել կայուն երկխոսության հարթակներ կոալիցիայի անդամ կառույցների և իրենց համայնքների ՏԻՄ-երի միջև, ստեղծել Կոալիցիայի արտաքին գործընկերների ցանց՝ արտերկրի համանման գործունեություն իրականացնող կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման համար, նպաստել կոալիցիայի ցանցում ընդգրկված ՀՀ խոշորացված համայնքներում «խելացի» կառավարման բաղադրիչի կիրառմանը: Ծրագրի շրջանակներում կմշակվի «ՀամաԶարկ» կոալիցիայի ռազմավարական պլանը, եռամյա գործողությունների ծրագիրն ու ֆինանսական կայունության պլանը, կգնահատվեն կոալիցիայի անդամ կառույցների կարողություններն ու կմշակվեն դրանց զարգացման գործողություններ, կկազմակերպվեն մի շարք դասընթացներ ու փորձի փոխանակման միջոցառումներ, ճանաչողական այցեր համայնքներ, կանցկացվի երիտասարդական գիտաժողով, կստեղծվի կոալիցիայի կայք, ինչպես նաև հատուկ ջանքեր կներդրվեն Հայաստանում «խելացի համայնքների» հայեցակարգի զարգացման ուղղությամբ: Այսպիսով, «ՀամաԶարԿ» կոալիցիան, իր զարգացմամբ ու հզորացմամբ, կնպաստի ՀՀ խոշորացված համայնքների կայացմանը, «խելացի» կառավարմանն ու թափանցիկ գործելաոճին: Ծրագրի բյուջեն կազմում է 8 494 000 ՀՀ դրամ, որից 7 644 000 ՀՀ դրամը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ֆինանսավորումն է, իսկ 850 000 ՀՀ դրամը՝ կոալիցիայի սեփական ներդրումը: Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հունվարի 8-ին և իրականացվելու է մինչև նույն թվականի հունիսի 30-ը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Նմանատիպ նյութեր