211652_close_icon
views-count2774 դիտում article-date 23:44 15-01-2019

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նկար հրապարակելով: «Բոլնիսում շատ ջերմ, ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ: Որոշեցինք մայիսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում»,- գրառման մեջ հայտնում է վարչապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր