211652_close_icon
views-count5713 դիտում article-date 20:42 15-01-2019

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունից: Մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել պատգամավոր և նրան հաջորդում է Վարդան Աթաբեկյանը: Վահագն Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 11 թեկնածուի, առաջատարն Ալեն Սիմոնյանն է, ով հավաքել է 21.812 ձայն։ Նրան հաջորդում են Դավիթ Սանասարյանը՝ 14316 ձայն, Էդուարդ Աղաջանյանը՝ 5597 ձայն, Արսեն Թորոսյանը՝ 3761 ձայն, որոնք հրաժարվել են պատգամավորական մանդատից և գործուղվել են գործադիր: Ձայների քանակով 5-րդն այս ընտրատարածքում այսօր մանդատից հրաժարված Վահագն Գրիգորյանն է՝ 3576 ձայնով: Նրան հաջորդում է Հակոբ Սիմիդյանը, ով արդեն ԱԺ պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար: Եվ 7-րդը 2701 ձայնով Վարդան Աթաբեկյանն է, որն էլ հաջորդականության սկզբունքով կվերցնի պատգամավորի մանդատը:

Նմանատիպ նյութեր