211652_close_icon
views-count3839 դիտում article-date 21:48 15-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 15-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Հովհաննես Մարտիրոսյան» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ միասին արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա (55 ուղևոր):

Նմանատիպ նյութեր