211652_close_icon
views-count78851 դիտում article-date 18:04 15-01-2019

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի տարածքում. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում անվտանգ երթևեկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջովին մերկասառույց է, ինչն էլ պատճառ է դարձել որ մեծ թվով մեքենաներ մեծ դժվարությամբ են անցնում այս ճանապարհահատվածով: Բեռնատարների վարորդները մի քանի անգամ փորձում են, որպեսզի անցնեն ճանապարհը, սակայն չեն կարողանում: Եթե տեղի Ճանշինը, որի տնօրենը Մարտիրոսյանն է, հետևություններ չանի ու կարճ ժամանակում ճամապարհը չմշակի և աղ ու ավազ չլցնի, ապա ուժեղ բուքը, որն այս պահին արդեն սկսել է, ավելի վտանգավոր կդարձնի ճանապարհը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կան վարորդներ, որոնց ավտոմեքենաների անվադողերը ամառային են ու նրանք պետք է լավ իմանան, որ նման անվադողերով ճանապարհ ընկնելը վտանգավոր է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր