211652_close_icon
views-count4335 դիտում article-date 15:41 15-01-2019

Բարելավվում են հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 9 միավոր շարժասայլակ: Շարժասայլակներից 6-ը գերատեսչության աշխատակիցներին նվիրաբերել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին ԱԻ նախարարություն կատարած այցի ընթացքում: Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Մեր աշխատակիցների պայմանների բարելավումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է: ԱԻ նախարարությունը ձեռք է բերել շարժասայլակներ, և այս գործընթացը շարունակական է լինելու: Շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր աշխատանքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր