211652_close_icon
views-count2956 դիտում article-date 13:17 15-01-2019

Հետախուզվում էր երկու հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 18.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել 50-ամյա Գրիգոր Մ.-ն, որը 2015թ. հունիսի 13-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 2-րդ մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր