211652_close_icon
views-count1203 դիտում article-date 11:13 15-01-2019

2018-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը լրատվամիջոցներից ստացել է շուրջ 130 հարցում, որից 2-ն են մնացել անպատասխան. սա աննախադեպ թիվ է. Է. Աղաջանյան

2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: «Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել: Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին: Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»,-հավելել է Աղաջանյանը:

Նմանատիպ նյութեր