211652_close_icon
views-count15596 դիտում article-date 09:25 15-01-2019

ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ սենյակը ազատելուց հետո թողել է Սերժ Սարգսյանի նկարի պատի մեխը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաև ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները: Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում: Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում: Պատճառը թերևս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը: Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը և վերջ: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վարագույրների քիվերը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր