211652_close_icon
views-count5362 դիտում article-date 23:08 14-01-2019

Հաղորդում հանցագործության մասին. կայքի հիմնադիր-խմբագիրը դիմում է իրավապահներին

Լրագրող, մեդիափորձագետ Վարդուհի Սիմոնյանը, որը վերջին ամիսներին գլխավորում էր իսկ իսկ հիմնադրած «ԹԻՎ1.am» օնլայն էլեկտրոնային կայքը Facebook-ի իր էջում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Մասնավորապես վերջինս գրել է. «Tiv1.am» կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին և գլխավոր խմբագրին ծանուցելու: Այս պահին աշխատավայրի բոլոր փականները փոխված են, և աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչների անձնական տվյալները փակելու համար:  Ամբողջ թիմը, առանց բացառության, ինչպես նաև գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը կամայական որոշմամբ, առանց որևէ նախազգուշացման հեռացված են աշխատանքից: 5 ամիս, օրն ամենաքիչը 10-ժամյա գրաֆիկով աշխատող ստեղծագործական կազմի հետ հրաժարվել են կնքել աշխատանքային պայմանագրեր և չեն վճարել դեռևս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, անգամ պարտքի մասով պարտավորագիր գրելուց հետո: Ավելին, այս պահին իրավական և հաշվապահական սողանցքներ են նախապատրաստում պետությանը և աշխատակիցներին պատճառած վնասները փաստաթղթավորելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:  Սա մեկ թիմի շահերի պաշտպանության խնդիր չէ, պրոֆեսիոնալ լրագրողական կազմը կարող է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները. իրավապահները պարտավոր են այս պահից սկսած գործուն միջոցներ ձեռնարկել և բացահայտել ֆեյք ներդրողի ետևում թաքնվողների երկիր ներմուծած փողերի օրինականությունը և իրական նպատակները: Այսպիսով՝ հանրությունը կստանա պատասխանն այն հարցի, թե ինչու է ԹԻՎ1-ի անկախ, պրոֆեսիոնալ թիմը մի պահից սկսած խանգարել նրանց»:

Նմանատիպ նյութեր