211652_close_icon
views-count19805 դիտում article-date 22:37 14-01-2019

Երևանում թալանել են հայտնի գործարարի ֆինբաժնի տնօրենի տունը. գողոնը կազմում է մոտ 40 հազար դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 14-ին, գիշերը ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 13:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան առաջին հարկի դռան ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել և տունը տակնուվրա արել ու այնտեղից թալանել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և կենցաղային իրեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողոնը կազմում է մոտ 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ բնակարանը պատկանում է «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի ֆինբաժնի տնօրենին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: