Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2006 թ.-ի օգոստոսի 4-ից Ն. Հարությունյանը աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղում, իսկ 2014 թ.-ի սեպտեմբերից զբաղեցրել է մասնաճյուղի գործառնական բաժնի պետի պաշտոնը:2016 թ.-ի հունիսից մինչև 2017 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղի տարածքից դուրս՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում տեղակայված բանկոմատի և 2017 թ.-ի փետվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղակայված բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս՝ մաս-մաս յուրացրել է խոշոր չափի գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 42 մլն 316 հազար դրամ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Փաստի առթիվ 2017թ.-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունը դիմելու է դատարան, և եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը ու Ն. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, նա տեղափոխվելու է Աբովյանի կանանց գաղութ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերված Ն. Հարությունյանը հղի է և առաջիկա օրերին ծննդաբերելու է։
Խոշոր չափի յուրացման կասկածանքով կալանավորված 38-ամյա Նելլի Հարությունյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: