211652_close_icon
views-count6028 դիտում article-date 20:30 14-01-2019

«Դաժան մարդասպանը, հրեշը չպետք է ներում ստանա». Իոսիֆ Աղաջանովի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Mher-yenoqyan/2894174?fbclid=IwAR11z4lN6y2-llU7jryG_x93MqRufDaL2Av-r6NsK49MM0DJZVvVkQzuQY4]Tert.am[/url]-ը գրում է. 23 տարի առաջ դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները և ուղղակի նրանց աջակցող մարդիկ այսօր՝ հունվարի 14-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման: Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, կառավարություն նամակ փոխանցեց՝ խնդրելով հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նամակով խնդրում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, լսի և այս հարցը հնարավորին շուտ, ադեկվատ լուծումը ստանա: Մեր նպատակը, որ հստակ վերաբերմունք լինի մարդասպանի նկատմամբ նաև կառավարության կողմից: Այսօրվա պահանջն է մեզ ընդունել, բայց հիմնական պահանջը, որ այդ դաժան մարդասպանը, հրեշը չպետք է ներում ստանա»,- ասաց Միխայիլ Աղաջանովը: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Մարամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Mher-yenoqyan/2894174?fbclid=IwAR11z4lN6y2-llU7jryG_x93MqRufDaL2Av-r6NsK49MM0DJZVvVkQzuQY4]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր