211652_close_icon
views-count2190 դիտում article-date 20:44 14-01-2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Միրզոյան, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարևորության հարցերի քննարկման և համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ՝ հանրային-քաղաքական ակտիվ ներգրավվածությունը և խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը՝ ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության և Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման: Երկու հայկական խորհրդարանների միջև ձևավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն և նոր որակ արձանագրելու համար։ Համոզված եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները և ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»։ [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր