211652_close_icon
views-count1321 դիտում article-date 18:23 14-01-2019

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 13-ին, ժամը 20:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գարիկ Հ.-ն, որը 2017թ. հուլիսի 31-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր