211652_close_icon
views-count4538 դիտում article-date 16:34 14-01-2019

Թեհրանի մերձակայքում կործանված ինքնաթիռը պատկանում Էր իրանական բանակին

Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում Էր Իրանի բանակին: Այդ մասին ասված Է իրանցի զինվորականների հայտարարության մեջ: «Այսօր առավոտյան Boeing-707 բեռնատար ինքնաթիռը, որը միս Էր փոխադրում եւ մեկնել Էր Բիշքեկից, Ալբորզի նահանգի օդանավակայանում արտակարգ վայրԷջքի ժամանակ դուրս Է եկել վայրԷջքի գոտու սահմաններից, մխրճվել գոտու արգելապատի մեջ ու բռնկվել»,-ասված Է Իրանի բանակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով Fars գործակալությանը, հայտնել Է, որ աղետյալ ինքնաթիռում գտնվող բորտինժեները միակն Է, որը կարողացել Է ողջ դուրս գալ օդանավից: Գործակալության տվյալներով՝ ընդամենն ինքնաթիռում եղել Է 16 մարդ: Փրկարարները կարողացել են բեկորներից դուրս բերել յոթ զոհվածի մարմին: Ինքնաթիռում գտնվող եւս ութ ուղեւորների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հայտնել Է, որ կործանված ինքնաթիռի օդաչուները հավանաբար փրկվել են: Իր հերթին IRNA գործակալությունը հայտնել Է, որ, նախնական տվյալներով, ավիաաղետի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ: Ինքնաթիռը Բիշքեկից չվերթ Էր իրականացնում Քերեջ քաղաքի (Թեհրանից 40 կիլոմետր հեռավորությամբ) «Փայամ» օդանավակայան: Սակայն օդաչուները, գործակալության տվյալներով, սխալմամբ սկսել են վայրԷջք կատարել Քերեջի այլ օդանավակայանում եւ չեն հասցրել հանրանավն իջեցնել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններում: Boeing-707-ը մխրճվել Է օդանավակայանի արգելապատի մեջ եւ դուրս եկել բնակելի շինությունների գոտի:

Նմանատիպ նյութեր