211652_close_icon
views-count1840 դիտում article-date 12:14 14-01-2019

ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

7-րդ գումարման Ազգային ժողովը հաստատել է հաշվիչ հանձնախմբի կազմը: Այսպես, «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա 5, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` 1-ական անդամ: ԱԺ-ը հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում: Որոշմանը կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Աննա Կոստանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովն անդամներին առաջարկեց նիստ գումարել և ընտրել հանձնախմբի նախագահ ու քարտուղար:

Նմանատիպ նյութեր