211652_close_icon
views-count2826 դիտում article-date 09:57 14-01-2019

Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է աշխատանքները: Նոր խորհրդարանի առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Նիստի օրակարգում են Ազգային ժողովի նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 14-ին`ԱԺ առաջին նիստում վարչապետի պաշտոնում առաջարկելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է լինելու Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը: 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր