211652_close_icon
views-count17742 դիտում article-date 21:59 13-01-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Կապանում Nissan X-Trail-ով բախվել է հաստաբուն ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ, ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Պողոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 91 DG 001 համարանիշի ավտոմեքենայով, Հունան Ավետիսյանի փողոցի թիվ 2 շենքին հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևոր, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 24-ամյա Յուրի Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Յ. Ալեքսանյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր