211652_close_icon
views-count2556 դիտում article-date 16:14 13-01-2019

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 13-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ.) : Հունվարի 13-ին, ժամը 01:45-ին նույն ծառայություն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Հունվարի 13-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հին գերեզմանատուն տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Մ.):

Նմանատիպ նյութեր