211652_close_icon
views-count2579 դիտում article-date 13:11 13-01-2019

Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ` Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզի` հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում։

Նմանատիպ նյութեր