211652_close_icon
views-count31131 դիտում article-date 18:12 13-01-2019

Հելեն Մուրադյան. Նայեք այս տղային. այս նկարի կողքով ես չէի կարող անտարբեր անցնել

Ֆեյսբուքյան օգտատեր Հելեն Մուրադյանն իր էջում տեղադրել է 1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի լուսանկարը և գրել . «Նայեք այս տղային։ Այս նկարի կողքով ես չէի կարող անտարբեր անցնել։ Այս գործի մասին դատողություններ ու եզրահանգումներ չանելով, այնուամենայնիվ, արդարության համար պետք է ասեմ, որ՝ Մհեր Ենոքյանի դեմքն այսօր ամենուր է։ Իսկ Իոսիֆ Աղաջանովը հանրության համար սպանված տղան է՝ որին բոլորս երևակայության մեջ փորձել ենք պատկերացնել։ Ես տեղադրում եմ այս նկարն իմ էջում և համարում եմ որ հասարակությունը, որն ամեն օր տեսնում է հանցագործի դեմքը, իրավունք ունի տեսնելու ու ճանաչելու երիտասարդ տղայի դեմքը, որի կյանքը այդքան ծաղիկ հասակում այդքան դաժանաբար, այդքան անարդարացիորեն ընդհատվեց.... P.S. Անմեղ բառն ասելուց այս տղայի աչքերն են աչքիս առաջ գալիս... Համբերություն բոլորիս»:

Նմանատիպ նյութեր