211652_close_icon
views-count167830 դիտում article-date 23:41 12-01-2019

Խայտառակ դեպք Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը

Այսօր՝ հունվարի 12-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղում հողին հանձնեցին նույն գյուղի բնակիչ, 84-ամյա Անիկ Խաչատրյանին: Թվում է, թե տեղի ունեցածը, որքան էլ ցավալի, բայց առանձնապես իր մեջ արտառոց բան չի պարունակում: Բայց այն, ինչ պատմեցին Անիկ Խաչատրյանի հարազատները, արտառոցից էլ մի բան դենն էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ազգականներից մեկը պատմեց. «Տատուս տարանք դիահերձարան, անընդհատ գնում էինք, բա պետք է 8-ից 12 ժամ մնա, մենք էլ եկանք, այդքան ժամ անցնելուց հետո՝ մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացինք, տեսնենք, ամբողջ դեմքը կռիսները կրծել են: Ասում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք: Ուզում ենք, որ վերահսկողություն լինի, մենք մեր սրբությունն ենք տանում ընդեղ, թող աշխատողները ուշադիր լինեն: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ»: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շատ զգայուն է համակարգում թերությունների վերաբերյալ ահազանգերի հանդեպ: Համենայնդեպս, այդ մասին նա բազմիցս է ասել: Ահավասիկ, նման ահազանգ կա: Մենք կսպասենք, տեսնենք, թե ինչպես կարձագանքի նախարարի պաշտոնակատարը, ինչ քայլեր կձեռնարկի՝ նման խայտառակ իրավիճակները իսպառ վերացնելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր