211652_close_icon
views-count13197 դիտում article-date 22:49 12-01-2019

Հայկ Բալանյան. Նայեցի Մհեր Ենոքյանի կնոջ ասուլիսը. չհամոզեց

Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նայեցի Մհեր Ենոքյանի կնոջ ասուլիսը։ Տվյալ դեպքում ինքը իր կինն է, այլ կարգավիճակ չկա: Չհամոզեց։ Բա կինն ես, մի հատ չես իմացել սպանելու պատճառը որն է՞, որ դու էլ չգիտես։ Մեր քրֆրեց, սպիտակ փոշի, դիպլոմատ, փոփոխված ցուցմունքներ, քրիստոնեություն, հրեական անուն, ինչքան երևակայությունը հերիքել է՝ այլ մարդկանց մանիպուլացրել է։ Մհեր Ենոքյանի ձեռագիրն է. գործել ուրիշի ձեռքերով՝ մնալով ստվերում։ Էդ ինչ կտեր է՞ տվել Արամ Հարությունյանին ու իր ազգականներին, որ այլ վարկածներ առաջ բրդեն ու գործը առավելագույնս խճճեն, բայց իրականը չասեն: Բայց չի օգնել. դիակը կա, եղել են երկուսով, խմբի լիդերը ինքն է։ Իսկ շարժառիթը մինչև հիմա չեն ասում։ Իմ վարկածով այլ ծանր հանցագործություն են թաքցրել՝ Իոսիֆին սպանելով։ Մի բան պատահաբար իմացել է, կամ անուղղակի հանցակից է եղել, խիղճը տանջել է, ուզեցել է գնալ, հանձնվել, սրանք էլ գժված սպանել են։ Այլ բացատրություն, թե ինչու են այդպիսի վայրագությամբ սպանել Իոսիֆին՝ չկա։ Ես ոստիկան լինեի, 1996թ. սպանությանը նախորդող ամիսներին չբացահայտված ծանր հանցագործություները, անհետ կորածների գործերը կզննեի»:

Նմանատիպ նյութեր