Ֆլորիդայի նահանգում հետմահու ներում են շնորհել չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի առաջ մեղադրվել էին մի աղջկա բռնաբարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել 1949 թվականի՝ ամերիկյան Գրովլենդ քաղաքում: Այդ ժամանակ 17-ամյա աղջիկը չորս աֆրոամերիկացիների մեղադրել էր բռնաբարության մեջ: Այդ հայտարարությունը հունից հանել էր Գրովլենդի բնակիչներին, և նրանք հանցագործներից մեկին ծեծելով սպանել էին:
Երկու երիտասարդներ դատապարտվել էին մահապատժի, երրորդը՝ ցմահ ազատազրկման: Քաղաքում զանգվածային անկարգություններ էին սկսել. բնակիչները ավիրում և այրում էին այն թաղամասերը, որտեղ աֆրոաֆրիկացիներ էին ապրում:
70 տարի անց «տուժածը» հայտարարել է, որ ոչ մի բռնաբարություն էլ չի եղել: Նման խոստովանությունից հետո նահանգապետի, «հանցագործների» ժառանգների մասնակցությամբ նիստ է կայացել, տեղի է ունեցել նոր հետաքննություն, որը ցույց է տվել, որ բոլոր չորս աֆրոամերիկացիներն էլ անմեղ են եղել:
Նշված քրեական գործը ճանաչվել է ռասայական խտրականության դրսևորում: Բոլոր «մեղավորներին» հետմահու արդարացրել են:
ԱՄՆ-ում արդարացրել են չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի մեղադրվել էին բռնաբարության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.01.12 21:39



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
