211652_close_icon
views-count2604 դիտում article-date 13:20 12-01-2019

Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում: Այն ավարտելուց հետո ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում: Պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ «1+2» ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում: Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր