2286 դիտում
09:33 12-01-2019
Կանխատեսումներ՝ ամերիկյան տնտեսական զարգացման մասին․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան ֆոնդային բորսայում իրավիճակի կայունացումից հետո որոշ ընկերություններ գրանցեցին եկամտի անկում, իսկ մյուս մասի եկամուտը շարունակեց աճել: Ամերիկացի պաշտոնյաներն ու ֆինանսական հատվածի ներկայացուցիչները պնդում են, որ տնտեսական իրավիճակը կայուն է և տնտեսությունը կշարունակի զարգանալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4739620.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Տոնական առևտրի արդյունքում մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների մի մասը գրանցեց եկամտի անկում, ինչպիսին էր օրինակ Macys-ը, որի բաժնետոմսերը վերջին շրջանում անկում ապրեցին 18 տոկոսով: Սակայն այլ ընկերություններ նշում են, որ տոնական առևտուրը իրենց խանութներում ընթացավ շատ լավ: Հատկապես ընդգծվում է համացանցի միջոցով առուվաճառքի իրականացումը:
Սակայն առկա է մտահոգություն, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա:
«Եթե մենք այս իրավիճակը սակագների հետ չկարգավորենք և անորոշությունը եկամտի առումով պահպանվի, ապա շուկան կարող է արձագանքել այս իրավիճակին»,- ասում է American Apparel & Footwear միության ներկայացուցիչ Ռիք Հելֆեյնբեյնը:
ԱՄՆ-ի դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերեմի Փաուելը ասում է, որ մտահոգությունները գլոբալ տնտեսության և ընթացիկ առևտրային բանակցությունների վերաբերյալ անորոշության մթնոլորտ են ձևավորել ֆինանսական շուկայում , սակայն տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է զարգանալ:
«Եթե նայենք Եվրոպային ու Ասիային, ապա կտեսնենք, որ անտեղ աճը դանդաղել է: Հարցը նրանում է, թե որքանով դա կազդի մեր տնտեսության վրա: Գլոբալ տնտեսությունն ու ֆինանսական շուկան չափազանց ինտեգրացված են, և մենք կզգանք դա»,- ասում է Փաուելը:
Իր հերթին ԱՄՆ-ի առևտրի պալատի ղեկավար Թոմ Դոնոհուինը, անդրադառնալով 2019 թվականի տնտեսական կանխատեսումներին, հերքել է ամերիկյան տնտեսության անկման մասին մտահոգությունները:
«Ոմանք խոսում են անկման մասին, սակայն դրա մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականության պատկերին այսօր: Անգամ, եթե հաշվի առնենք Վաշինգտոնում առկա բոլոր մարտահրավերները և շուկայի տատանումները, մոտ ապագայում սպասվում է տնտեսական կայուն իրավիճակ»,- ասում է Դոնոհուինը:
Նրա խոսքերով առևտրային պատերազմները իհարկե վնասում են ԱՄՆ-ի տնտեսությանը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի վարչակազմին համագործակցել իր դաշնակիցների հետ, որպեսզի ստիպեն Չինաստանին հարգել միջազգային առևտրային իրավունքը:
Իսկ այդ ընթացքում առևտրային բանակցությունները Վաշինգտոնի ու Պեկինի միջև շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
10:00 25-08-2022
Պատերազմի 6 ամիսներն Ուկրաինայում. դասեր և կանխատեսումներ․ «Ամերիկայի ձայն»
2121 դիտում
08:00 15-09-2015
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել. «ՉԻ»
985 դիտում
08:45 12-04-2024
ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
787 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»