73467 դիտում
09:16 12-01-2019
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի Վերին Լարսի կախվածությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:
Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական SGS ընկերության հասանելիք գումարը։ Այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:
Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է երեք ամիս: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո` փետրվարի վերջից, սահմանային անցակետերն, ի վերջո, կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
15:17 04-02-2015
Չինացին կտրել է ձեռքը՝ համակարգչային կախվածությունից ազատվելու համար
564 դիտում
17:29 22-01-2023
Եվրամիությունն ամբողջովին ազատվել է ռուսական էներգետիկ կախվածությունից․ Բորել
868 դիտում
15:32 21-06-2023
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուսափել Չինաստանից կախվածությունից
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»