8623 դիտում
19:58 11-01-2019
Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող LED լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն
Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։
Քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր:
Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։
«Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», - նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել դոնոր ընկերություններին, մասնավորապես, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը։
Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ, «Իքոնեքս-քոմ», «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:
Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է 2015 թվականի մայիսի 11-ին: Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է: Եվս 1.9 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվել է E5P-ի կողմից, որի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և E5P միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին:
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
15:25 04-10-2016
Մայրաքաղաքի մի շարք հատվածներում առաջիկայում կտեղադրվեն էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ
1181 դիտում
15:31 04-02-2015
Երևանում կտեղադրվեն լուսավորության էներգաարդյունավետ համակարգեր
2293 դիտում
19:47 26-03-2015
Երեւանում տեղադրվել են 500 էներգաարդյունավետ լուսատուներ
Այս բաժնից
1360 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1180 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ