211652_close_icon
views-count1781 դիտում article-date 20:10 11-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 11-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի ջրամբարի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):

Նմանատիպ նյութեր