2743 դիտում
16:57 11-01-2019
Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսուհետև իրավաբանական գործունեություն կծավալի:
Այս մասին Ա. Հովհաննիսյանն ասաց հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ: Կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն: Ես տարիներ առաջ նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ, և լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ, հավանաբար, ևս կզբաղվեմ: Բացի դրանից՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց փակագծեր չեմ բացի»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ որևէ դեպքում արտագաղթել չի պատրաստվում:
Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմից, որը չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը:
Նմանատիպ նյութեր
3944 դիտում
15:37 19-01-2017
Օբաման պատմել է, թե ինչով է զբաղվելու Սպիտակ Տնից հեռանալուց հետո և որ դեպքում կխախտի լռությունը
1854 դիտում
11:28 04-07-2019
Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. ՌԴ նախագահը դժվարացել է կանխատեսումներ անել
4417 դիտում
09:47 25-01-2022
Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
394 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
544 դիտում
22:47 28-03-2024
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան
376 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ