211652_close_icon
views-count3639 դիտում article-date 16:35 11-01-2019

Վրաստանում H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում, հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ այնտեղ H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան»,- ասաց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր