211652_close_icon
views-count3339 դիտում article-date 16:13 11-01-2019

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ անցակետում կուտակված է մոտ 238 մեքենա՝ 158 բեռնատար, 79 մարդատար և 1 ավտոբուս, որոնցում գտնվում է շուրջ 285 մարդ:

Նմանատիպ նյութեր