211652_close_icon
views-count3380 դիտում article-date 15:01 11-01-2019

ԲՀԿ-ն որոշել է, թե ում կառաջադրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում ընտրել են նաև խմբակցության քարտուղարին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,-նշել է Տոնոյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

Նմանատիպ նյութեր