211652_close_icon
views-count1805 դիտում article-date 13:59 11-01-2019

Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների հետ քննարկել է աշխատավարձերին և վերագործարկմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանն այսօր ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել գործարանի վերագործարկման հնարավորությունը։ Այդ մասին Սիսեռյանը գրառում է կատարել սոցցանցում։ «Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,–գրել է նա:

Նմանատիպ նյութեր