211652_close_icon
views-count2296 դիտում article-date 13:48 11-01-2019

Ժոզե Մոուրինյո. Մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»

«Ռեալի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեմ չէր լինի վերադառնալ մադրիդյան կամ միլանյան ակումբ: Պորտուգալացու վերջին թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից նրան հեռացրին դեկտեմբերի 18-ին: «Ինձ համար մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»: Երբ մարզիչը կամ խաղացողը վերադառնում են թիմ, դա նշանակում է, որ նախկինում նա ինչ որ լավ բան է արել: Հենց նման զգացողություններ եմ ունեցել «Չելսի» վերադառնալիս: Եթե պրոֆեսիոնալը վերադառնում է կամ հրավիրվում է նախկին ակումբ, ապա նրա համար դա մեծ պատիվ է: Եթե ձեզ ետ են կանչում, ուրեմն՝ ձեզ գնահատում են: Այժմ ես հանգստանալու, թուլանալու, դադար վերցնելու, ինքնաքննադատության իրավունք ունեմ, կարող եմ վերլուծել այն ամենը, ինչ վերապրել եմ վերջին տարիներին: Մտածել ամեն ինչ ու պատրաստվել կարիերայիս նոր էջին», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր