211652_close_icon
views-count4146 դիտում article-date 10:03 11-01-2019

«Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր