211652_close_icon
views-count1450 դիտում article-date 23:28 10-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 10-ին, ժամը 17:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault simple» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա.): *** Հունվարի 10-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Ղ.) : *** Հունվարի 10-ին, ժամը 01:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ս.):

Նմանատիպ նյութեր