211652_close_icon
views-count11189 դիտում article-date 16:53 10-01-2019

Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանի սենսացիոն հայտարարությունը

Այսօր կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց,որ որդեգրման ժամանակ գործ ունենք մաֆիայի հետ: «Իմ աշխատելու ժամանակ փորձել ենք համառորեն բացահայտել, բայց կծիկը չենք կարողացել քանդել: Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների վաճառք: Այն ուղղությունները, որտեղից երեխաներ են որդեգրում, հայտնի են այդ դեպքերով»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց. «Օդում կախված համառ լուրեր կան: Մենք այստեղ լրջագույն վերահսկողության խնդիր ունենք»: «Կներե՛ք, ճնշումս բարձրացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքեցին երեխաների օրգանների, թրաֆիքինգի դեպքերը: «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,- ասաց գլխավոր դատախազը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր