211652_close_icon
views-count6867 դիտում article-date 16:14 10-01-2019

«Հոգեւոր կրթություն չեմ ստացել». Արարատ Միրզոյանը՝ հոգեւորականի հագուստով լուսանկարի մասին

«Ես հոգեւոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի՝ հպարտ կլինեի, եւ չէի էլ թաքցնի»,-լրագրողների հետ զրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե ինքը թաքցնում է հոգեւոր ճեմարանում սովորած լինելու հանգամանքը, ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նա պարզաբանեց. «Առիթ եմ ունեցել աշխատելու Անթիլիասում, որտեղի կաթողիկոսության հրավերով եմ կանոնակարգել իրենց արխիվը: ՀՀ ազգային արխիվի այլ մասնագետների հետ եմ գործուղվել այդտեղ»: Ինչ վերաբերում է հոգեւորականի հագուստով լուսանկարին, Միրզոյանը նշեց. «Դպրեվանք այցի ժամանակ առիթ է եղել հանդերձանքը փորձել»: Ապա Արարատ Միրզոյանը հեգնեց, որ երկու օր սոցցանցում չէր հայտնվել, իսկ հայտնվելուց հետո պարզել է, որ ինքը ոչ միայն հոգեւորական է եղել, այլեւ՝ զրահապատ մեքենա, անգամ՝ դղյակ ունի:

Նմանատիպ նյութեր