2053 դիտում
16:39 10-01-2019
ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը կհասնի ԲՀԿ-ին. Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ:
«Հետագա շահարկումներից խուսափելու համար մենք չպիտի գնանք ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
Նմանատիպ նյութեր
22008 դիտում
22:35 22-06-2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարց մեր օրակարգում դրված չէ. Արարատ Միրզոյան
2328 դիտում
10:04 03-05-2017
Ո՞ւմ կհասնի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը. «Ժամանակ»
1349 դիտում
09:37 21-08-2020
Երվանդ Խունդկարյանի պաշտոնը բաժին կհասնի գլխավոր հարկադիր կատարողին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
322 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
271 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
259 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր