211652_close_icon
views-count5918 դիտում article-date 17:12 10-01-2019

Ու՞ր է Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծը

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր: «Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ: Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասել է Էրիկ Գրիգորյանը: Միաժամանակ, նա ընդգծեց կովկասյան ընձառյուծի պահպանման գործում Հայաստանի առաջնորդող դերը միջազգային ասպարեզում, որովհետև կովկասյան ընձառյուծը հանդիսանում է Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին: «Կովկասյան ընձառյուծ կա Իրանում, Ռուսաստանում են փորձում վերականգնողական ծրագրեր իրականացնել, Եվրոպայում ընդհանրապես չկա որևէ խոշոր կատվազգի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիրը համաեվրոպական է, ինչի մասին ԵՄ գործընկերները տեղյակ են:

Նմանատիպ նյութեր