211652_close_icon
views-count1453 դիտում article-date 15:41 10-01-2019

Մարտունու, Կոտայքի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր