211652_close_icon
views-count2330 դիտում article-date 15:30 10-01-2019

Դե Յոնգը 75 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: 21-ամյա հոլանդացին համաձայնվել է տեղափոխվել կատալոնական ակումբ: Կողմերը պայմանագրի շուրջ համաձայնության են եկել՝ 5 տարվա ժամկետով: «Այաքսը» խաղացողի դիմաց կստանա 75 մլն եվրո: Դե Յոնգին ցանկանում էին ձեռք բերել նաև ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Այս մրցաշրջանում նա Հոլանդիայի առաջնության 15 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր