211652_close_icon
views-count4818 դիտում article-date 15:34 10-01-2019

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ հունվարի 10-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հանրապետության տարածքում [img]http://st0.shamshyan.com/editor/087775700154711632493503.jpg[/img] Երևան քաղաքում [img]http://st0.shamshyan.com/editor/0389783001547116313669723.jpg[/img]

Նմանատիպ նյութեր