211652_close_icon
views-count1364 դիտում article-date 13:11 10-01-2019

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը: Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է: «Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Նմանատիպ նյութեր