211652_close_icon
views-count3567 դիտում article-date 21:03 09-01-2019

«Թուլուզայի» նախագահ. «Բարսելոնան» իրեն շատ կեղտոտ պահեց ու վիրավորեց մեզ

«Թուլուզայի» նախագահ Օլիվյե Սադրանը քննադատել է «Բարսելոնային», որ վերջինս պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ, որը դեռ կես տարվա պայմանագիր ուներ «Թուլուզի» հետ: «Նրանք իրենց պահեցին ոչ որպես մեծ ակումբ: Դա անհավատալի է, նրանք հայտարարում են, որ խաղացողը հուլիսի 1-ից իրենց հետ է լինելու, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել այս վեց ամիսների ընթացքում: Կյանքը լի է անակնկալներով, երբեմն՝ ոչ այնքան հաճելի: «Բարսելոնան» իրեն կեղտոտ պահեց և վիրավորեց մեզ: Դա հարգալից չէր մեծ ակումբի կողմից: Իրավաբանորեն նրանք Տոդիբոյին ձեռք բերելու իրավունք ունեին: Տոդիբոն որակյալ խաղացող է, սակայն բոլորովին փորձ չունի: Վստահ չեմ, որ նրա դեպքում «Բարսելոնան» ճիշտ ընտրություն էր», ասել է Սադրանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր