211652_close_icon
views-count3501 դիտում article-date 21:12 09-01-2019

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: [b]Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ելփին, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան, Գորիս, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:[/b] Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա:[/b]

Նմանատիպ նյութեր